Նորություններ
- 22.04.2013թ.-ին թարմացվել է «Դատական պրակտիկա» բաժինը:
ՄԵՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԳՈՐԾ
ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾ Է
Ձեր բնակարանից գողությու՞ն է կատարվել, ենթարկվել եք կողոպու՞տի կամ ավազակային հարձակմա՞ն, որևէ անձի կամ անձանց հանցավոր արարքի հետևանքով Ձեզ պատճառվել է գույքային, մարմնական կամ բարոյական վնա՞ս` Դարձել եք թրաֆիկինգի կամ կոռուպցիայի զո՞հ: Տուժել եք իրավապահ մարմինների առանձին աշխատակիցների կամայականություննե՞րից: Ձեզ առաջադրվել է անհիմն մեղադրա՞նք, ապօրինի կերպով սահմանափակվել է Ձեր ազատությու՞նը: Ձեր հարազատը կամ դուք հրավիրվել եք ոստիկանությու՞ն, քննչական մարմիննե՞ր կամ այլ անախորժությու՞ն ունեք իրավապահ մարմինների հետ:Ոստիկանությունում, քննչական և դատական մարմիններում Ձեր կողքին կլինեն և Ձեզ ամեն տեսակի կամայականություններից ու հանցագործություններից կպաշտպանեն մեր փորձառու ՀԿԳ փաստաբանները:Մեր հաճախորդների իրավունքներն ու շահերը հանցավոր ոտնձգություններից պաշտպանության բնագավառում առաջարկում ենք որակյալ և արդյունավետ փաստաբանական ծառայություն:
Մենք Ձեր կողքին կլինենք ոստիկանության և այլ հետաքննական մարմինների կողմից իրականացվող հետաքննության և քննչական բոլոր մարմիններում իրականացվող նախաքննության ընթացքում, ինչպես նաև ներպետական դատական բոլոր ատյաններում և եվրոպական դատական ատյաններում:
Ունեք խնդիրնե՞ր գործատուաշխատող հարաբերություններում`
- ժամանակին չեն վճարում աշխատավարձը,
- աշխատում եք աշխատանքային ժամից ավելի,
- չեն տրամադրում արձակուրդ, - անհիմն ազատել են աշխատանքից,
- կամ աշխատողն է պարբերաբար խախտում աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտակնությունները,
- խախտում է ներքին կարգապահական կանոնները,
- առկա են աշխատանքային պայմանագրի այլ խախտումներ`
Ձեր շահերի պաշտպանությունը վստահեք ՀԿԳ փաստաբաններին և դուք պաշտպանված կլինեք այդ ապօրինություններից:
Ձեր կազմակերպությունը վա՞րկ է տրամադրել, գրավի դիմաց գումա՞ր հատկացրել, վարձակալության համար շարժական կամ անշարժ գու՞յք եք հանձնել և դժվարություններ ունեք դրանք հետ ստանալու և պատճառված վնասները հատուցելու հարցում: Այդ գործընթացները վստահեք մեզ և չեք սխալվի:
Բանկից վարկ, ծանոթներից կամ ազգականներից պարտք, լոմբարդից գումա՞ր եք վերցրել և Ձեր որոշ թերացումներն օգտագործելով նրանք փորձու՞մ են տիրանալ Ձեր բնակարանին, ավտոմեքենային, ոսկյա զարդերին կամ մյուս գույքին:
Ձեր կազմակերպությունը վնա՞ս է կրել մատակարարների կամ անբարեխիղճ այլ գործընկերներից, խափանումներով մատակարարված անորակ էլեկտրաէներգիայից, ջրի, գազի մատակարարումների չնախազգուշացված ընդհատումներից`
ՀԿԳ փաստաբանները կօգնեն Ձեզ նրանցից վնասների հատուցում ստանալու հարցում:

